Ասիայի ամենահարուստ մարդու թոռնուհուն տուն է ուղեկցել գերշքեղ մեքենաների շարասյունը
Ասիայի ամենահարուստ մարդու թոռնուհուն տուն է ուղեկցել գերշքեղ մեքենաների շարասյունը
Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին վերջերս ընդունել է ընտանիքի նոր անդամին՝ չորրորդ թոռնուհուն: Այս մասին գրում է Style News.am-ը
Հնդիկ միլիարդատերի որդին՝ Ակաշ Ամբանին եւ հարսը՝ Շլոկ Մեհտան դուստր են ունեցել՝ հղիության պաշտոնական հայտարարումից ընդամենը մեկ ամիս անց:
Ամբանիի ողջ ընտանիքը ժամանել է Մումբայի Sir H. N. Reliance Foundation հիվանդանոց եւ հետազոտական կենտրոն, որը պատկանում է Ամբանի ընտանիքին, որպեսզի ողջունի նորածնին ու նրան տուն բերի:
Ամբանի ընտանիքի անդամներին հիվանդանոցից ուղեկցել է շքեղ մեքենաների հսկայական շարասյունը, որի արժեքը գնահատվում է ավելի քան 6,5 միլիոն դոլար:
Հիվանդանոցից դուրս եկող մեքենաների անվերջ թվացող շարքը ներառել է ամենաթանկ սեդաններն ու ամենագնացները: Առնվազն 20 մեքենա կարելի է տեսնել Ամբանիի ընտանիքի ավտոշարասյունում, որը հիմնականում ամենագնացներ են, որոնք օգտագործվում են ընտանիքը պաշտպանող անվտանգության ուժերի կողմից:
Որպես Հնդկաստանի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին եւ նրա ընտանիքը ստացել են ամենաբարձր Z-plus պաշտպանությունը հնդկական իշխանությունների կողմից:
Անվտանգության ծառայությունը բաղկացած է 55 հոգուց, այդ թվում՝ 10-ից ավելի հատուկ ջոկատայիններ ու ոստիկաններ։ Հետաքրքիր է, որ Ասիայի ամենահարուստ ընտանիքը հսկող անվտանգության աշխատակիցներին շարասյունով շարժվելու համար տրամադրվել է 5 Mercedes-AMG G63 ավտոմեքենա, մի քանի Range Rover ամենագնաց եւ Mercedes V դասի ֆուրգոն: