ՄամուլՏեսանյութ

Ավտոմեքենայի շուռ գալու շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց (Տեսանյութ)

Ավտոմեքենայի շուռ գալու շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց (Տեսանյութ)

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գրիգոր Լուսավորչի վրա ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց։

Այսօր առավոտյան ՆԳ նախարար Վահե Ղազարյանի` ավտոշարասյունով տանից գործի գնալու համար ոստիկանությունը մասնակի փակեց Գրիգոր Լուսավորչի փողոցը` ստեղծելով վթարային իրավիճակ։

Ոստիկանների այս գործողությունների արդյունքում վթարից խուսափող վարորդները սկսեցին շղթայաբար վերադասավորվել դեպի ձախ, ինչը փակուղի ստեղծեց ամենաձախ շարքում երթևեկող վարորդի համար, որը և վթարվեց։

Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի փորձի կոծկել այս վթարի պատճառում ՆԳ նախարարի ավտոշարասյան ուղեկցման հանգամանքը»։

Կիսվել էջում