ՄամուլՏեսանյութ

Ինչ է կատարվում տարադրամի փոխանակման կետերում. քաղաքացիները դժգոհում են

Ինչ է կատարվում տարադրամի փոխանակման կետերում. քաղաքացիները դժգոհում են

ArmLur.am-ը բազմաթիվ ահազանագեր է ստանում քաղաքացիներից, որ տարադրամի փոխարժեքը Հայաստանում արդեն տեւական ժամանակ է ինչ տատանվում է, ինչն անհասկանալի է:

Ավելին՝ մենք տեղեկացանք, որ տարադրամի փոխանակման կետերը երկարացրել են նաեւ իրենց աշխատանքային ժամերը՝ դարձնելով այն շուրջօրյա, որը, թերևս, կապված է Հայաստանում զբոսաշրջիկների ակտիվության հետ:

Այսպիսով ArmLur.am-ը շրջել է մի քանի տարադրամի փոխանակման կետերով՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվում:

Նշենք, որ ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ամերիկյան մեկ դոլարը գնվում է առավելագույնը 386 դրամ, նվազագույն 383,50 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 389-391,50 դրամ փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 400 դրամ նվազագույն և 415 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 419 դրամ նվազագույն և 426 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.30 դրամ նվազագույն և 4,75 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 4.83 դրամ նվազագույն և 5,01 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում