Ձերբակալվել է օրենքով գող Արսեն Երևանսկին
Ձերբակալվել է օրենքով գող Արսեն Երևանսկին
Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ Արսեն Մկրտչյանը։ Վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Մկրտչյանը ձերբակալվել է ՌԴ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ արտահանձնման նպատակով։
Քրեական գործը, որով հետախուզում էր հայտարարվել Մկրտչյանի նկատմամբ, ըստ պաշտպանի, հարուցվել է տարիներ առաջ և վերաբերում էր քրեական ենթամշակույթին։
Էլբակյանի փոխանցմամբ՝ ՌԴ-ում ևս փորձաքննություն է իրականացվել Մկրտչյանի նկատմամբ, փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մկրտչյանն անազատության ձևով պատժի կրման հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ ունի։
ՌԴ-ն Մկրտչյանի նկատմամբ հետախուզում հայտարարել է 2022թ. ապրիլից, սակայն պաշտպանը տեղեկություն չունի՝ երբ են ՌԴ իրավապահները դիմել ՀՀ-ին՝ արտահանձնման պահանջով։
Մկրտչյանի ձերբակալությունը պաշտպանությունն ապօրինի է գնահատում, ավելին, գտնում են՝ հանցագործություն է որակում։
Փաստաբանի խոսքով՝ Արսեն Մկրտչյանը ձերբակալվել է 72 ժամով, սակայն առկա հիվանդություններով չի կարող գտնվել ՁՊՎ-ում։ Պաշտպանության կողմը քննարկում է բողոքը ետ վերցնելու հարցը։