Ողբերգական դեպք Երևանում․ Սողոմոն Տարոնցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Ողբերգական դեպք Երևանում․ Սողոմոն Տարոնցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սողոմոն Տարոնցի փողոցի 3/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել է կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են 63-ամյա Կարինե Հ․-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հարկերից մեկից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Պետրոս Վահանյանն ու Տարոն Ներսիսյանը, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ, կատարեն դեպքի վայրի զննություն։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են մահացածի բնակության վայրը։