Մամուլ

Ավան Առինջի գերեզմանոցում բանակցությունները արդյունք չեն տվել․ տղամարդը պայթեցրել է ձեռքին եղած նռնակն ու մահացել

Ավան Առինջի գերեզմանոցում բանակցությունները արդյունք չեն տվել․ տղամարդը պայթեցրել է ձեռքին եղած նռնակն ու մահացել

Այսօր՝ մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ շիրմաքարի մոտ նստած սպառնացել է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Տղամարդը պահանջել է, որ ոչ ոք չմոտենա իրեն, ասելով՝ եթե մոտենան նռնակը պայթեցնելու է։

Ըստ աղբյուրի, տղամարդու հետ տևական բանակցությունները արդյունք չեն տվել, նա ձեռքին փաթաթած նռնակը պայթեցրել է։

nrnak paytecnel

Բժիշկներն արձանակգրել են վերջինիս մահը:

Քննիչները այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում։ Հայտնաբերվել են նռնակի օղակը, դանակներ, օղու շիշ՝ ամբողջովին դատարկ։ Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել