Ղրիմի երկաթուղում պայթյուն է տեղի ունեցել
Ղրիմի երկաթուղում պայթյուն է տեղի ունեցել
Ղրիմում դադարեցվել է Սիմֆերոպոլ-Սեւաստոպոլ ուղղությամբ էլեկտրագնացքների երթեւեկությունը, տեղեկացրել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
Այդ կայարանների ուղեւորները տեղ կհասցվեն ավտոբուսներով, տեղեկացրել է Ղրիմի տրանսպորտի նախարարությունը։
SHOT Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ ցորենով բեռնված 5 վագոն առավոտյան ժամը 9-ին դուրս է եկել գծերից Սիմֆերոպոլի շրջանում։
Դիտարկվում է երկաթուղու պայթեցման վարկածը Սիմֆերոպոլից 9 կիլոմետր հեռու՝ Չիստենկոյե գյուղում։
Հանրապետության ղեկավարի օգնական Օլեգ Կրյուչկովն իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ Ղրիմում դադարեցվել է էլեկտրագնացքների երթեւեկությունըՍիմֆերոպոլ-Սեւաստոպոլ ուղղությամբ։
«Ուղեւորներն այդ կայարաններ կհասցվեն ավտոբուսներով։ Երթեւեկության վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- գրել է նա։