Շոու-բիզնես

Սուպեր Սաքոն գրառում է արել՝ մեջբերելով Կոմիտասի հայտնի խոսքերը

Սուպեր Սաքոն գրառում է արել՝ մեջբերելով Կոմիտասի հայտնի խոսքերը

Ռեփեր Սուպեր Սաքոն, ում երկու օր է՝ քննարկում ու քննադատում են մշակույթի գործիչներ, հանրային դեմքեր, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը՝ Կոմիտասի հասցեին սխալ տեղեկություններ և մեկնաբանություններ տալու համար, «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է Կոմիտասի կիսանդրին՝ լուսանկարի հետ մեջբերելով Կոմիտասի հայտնի տողերն ու գրել.

«Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք…»։

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն՝ էդ ծռած նոտաները, մուղամը, իրենց տհաճ է թվացել, ու Կոմիտասը դրանք մաքրել, ջնջել է»: 

super sako komitas 1

Վարդապետի թանգարան ինստիտուտից ևս անդրադարձել են երգչի մեկնաբանությանը և հայտնել.

«Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։ Նա նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»։

Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Ավելին՝ «Քառորդ նոտաները» եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որևէ տեսակի երաժշտություն հրամցվեր»։

Կիսվել