Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժվի․ այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին. Ավինյան
Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժվի․ այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին. Ավինյան
News.am-ը գրում է․ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում բացառեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը քաղաքապետարանի որոշմամբ հնարավոր է ապամոնտաժվի։
«Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որեւէ ժողովրդի, որեւէ երկրի դեմ չէ։
Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետեւ եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որեւէ մեկը չի կարող դրա հետ կապ ունենալ»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու կողմից 2021 թվականին։ Կառավարությունը որեւէ կապ չի ունեցել։
«Երեւանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել։ Կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է քննարկվեն Կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության հետ, վստահաբար այդտեղ սխալ բան կա։
Արձանի տեղադրումից առաջ մենք Թուրքիայի արձագանքի վերաբերյալ որեւէ քննարկում, մտահոգություն չենք ունեցել»,- նշեց Ավինյանը։