Մամուլ

Աննա Հակոբյանն ի պատասխան քննադատությունների՝ լուսանկար է հրապարակել

Աննա Հակոբյանն ի պատասխան քննադատությունների՝ լուսանկար է հրապարակել

Համացանցում երեկվանից քննարկում են Աննա Հակոբյանի հագուկապը, որով մասնակցել է Զագրեբում «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»։

Հակոբյանը գագաթնաժողովին ներկայացել էր սովորական ջինսե տաբատով և ուսերի հատվածում բաց շապիկով։

Հրապարակված լուսանկարներում, որտեղ նաև այլ երկրների առաջին տիկնայք են, ներկայացել են արարողությանը դասական ոճի հագուստով։

Այսօր Հակոբյանը ի պատասխան հնչած քննադատությունների ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար, որտեղ դասական հագուստով է։

anna hakobyan foto
Կիսվել էջում