Լիկա Սալմանյանի առաջնեկը բոլորել է 40 օրականը․ ծնողները փոքրիկին տարել են եկեղեցի և օրհնություն ստացել (ֆոտո)
Լիկա Սալմանյանի առաջնեկը բոլորել է 40 օրականը․ ծնողները փոքրիկին տարել են եկեղեցի և օրհնություն ստացել (ֆոտո)
Դերասանուհի Լիկա Սալմանյանը հրապարակել է լուսանկարներ առաջնեկի՝ Ադելի հետ միասին:
Bavnews.am-ը օրերս հայտնել էր, որ լույս աշխարհ է եկել դերասանուհի Լիկա Սալմանյանի և Աշոտ Սարգսյանի առաջնեկը։
Լիկա Սալմանյանի առաջնեկը բոլորել է 40 օրականը, ինչի առթիվ ծնողները փոքրիկին տարել են եկեղեցի և օրհնություն ստացել:
Երեխայի 40 օրականի օրհնության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։
Դերասանուհին թաքցրել է երեխայի դեմքը, իսկ լուսանկարներին կից գրել է.
«Աստված օրհնի քեզ իմ աղջիկ»:
Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի հետ, իսկ զույգի հարսանիքը կայացել է դեռևս 2019 թվականին: