Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. տուժածներ չկան
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. տուժածներ չկան
Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով, տուժածներ չկան։ Այս մասին Bavnews.am-ին տեղեկացնումեն Երեւանի քաղաքապետարանից:
«Տեղեկացնում ենք,որ այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։
Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փլուզման հետևանքով տուժածներ չկան։
Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան՝ առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։