«Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են անելու». Ալեն Սիմոնյան
«Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են անելու». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Հաագայի Միջազգային քրեական դատարանի՝ Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին որոշմանը և պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է ՌԴ նախագահը ՀՀ-ում ձերբակալվի, եթե դա վավերացվի խորհրդարանի կողմից, ասել է.
«Եկեք հլը մի հատ վավերացնենք, վերջացնենք, ՌԴ նախագահը գա, մի հատ հասկանանք՝ ինչ… Կիկոսի մահի վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս: Իրագործումը որևիցե երկրում չեմ պատկերացնում»:
Դիտարկմանը՝ Գերմանիան արդեն հայտարարել է այդ մասին, Սիմոնյանը նշել է.
«Չգիտեմ, թող իրանք անեն, մեծ հաճույքով կհետևեմ, տեսնեմ՝ ոնց են անելու: Իմ ընկալմամբ՝ դա ավելի շատ քաղաքական, միգուցե նաև՝ պատմական գնահատական է»:
Տեսանյութը ստորև