Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում՝ Տիգրան Մեծ 86 հասցեին հարակից վայրում, տղամարդու դի կա:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 66-ամյա Վարազդատ Ա.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռք են բերել դեպքի վայրի հարևանությամ տեղադրված տեսախցիկի տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է տղամարդը միայնակ քայլում ու հանկարծամահ լինում: