Մամուլ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով:

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը և 16-ին հնարավոր է անձրև:

Մարտի 14-15-ը օրվա ընթացքում առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերելը՝ +17+19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ +9 +14,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +9 +12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +13 +16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +9 +12,

Լոռիում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +17 +20,

Տավուշում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +20 +24, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +7 +11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +14 +17,

Արարատում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +17 +20,

Արմավիրում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +17 +20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +8 +11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +17 +20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+9, ցերեկը՝ +21 +24, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +15 +19,

Արցախում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +20 +24։

Կիսվել