Ողբերգական դեպք Երևանում․ պահակակետում առաջացած հրդեհը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի
Ողբերգական դեպք Երևանում․ պահակակետում առաջացած հրդեհը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Լվովյան փողոցի թիվ 21 շենքի հարևանությամբ պահակակետ է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Հրշեջները մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված տղամարդու մոխրացած դի։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի, բաժնի պետի տեղակալ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ։
Տեղում՝ դեպքի վայրում զննություն են կատարել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Նիկողոսյանն ու Արմեն Մաթևոսյանը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։