Սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ, բուք
Սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ, բուք
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում ձյան տեղումները կլինեն ինտենսիվ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
Արարատյան դաշտում և Երևանում փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ու առավոտյան սպասվում է ձյուն, փետրվարի 6-ի ցերեկը և 7-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։
Փետրվարի 8-ից սկսած ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա։