Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ սեփական տանը հայտնաբերվել է դեմքի և ձեռքի շրջանում կրծոտված կնոջ դի

Ողբերգական դեպք Երևանում․ սեփական տանը հայտնաբերվել է դեմքի և ձեռքի շրջանում կրծոտված կնոջ դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Գ․ Հասրաթյան փողոցի սեփական տան բնակիչը տևական ժամանակ չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ անազանգին վերաբերող տունը ոչ թե Գ․ Հասրաթյան փողոցում է, այլ Վշտունու փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկը։

knoj di

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ՝ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները բացելով տան դուռը, բազմոցում հայտնաբերել են նույն տան բնակիչ 82-ամյա Վարդանուշ Ս․-ի դին՝ դեմքի և ձեռքի շրջանում կրծոտված վիճակում։ 

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել