«Ստեփանակերտ. մեր օրեր». Վիտալի Մանգասարյան
«Ստեփանակերտ. մեր օրեր». Վիտալի Մանգասարյան
Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը լուսանկար է հրապարակել իր էջում՝ գրելով.
«Ստեփանակերտ. մեր օրեր։
Տալոնով սնունդ ստանալու հերթ»:
Նշենք, որ Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը։
Այսօրվանից Ստեփանակերտի 200 և շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին:
Զուգահեռ՝ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների կողմից իրականացվելու է գների և ընթացիկ իրավիճակի վերահսկողություն: