Մամուլ

Երբ կգործարկվեն MAN ավտոբուսները

Երբ կգործարկվեն MAN ավտոբուսները

Մարտի մեկից Երևանում երթուղի դուրս կգան MAN ավտոբուսները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հունվարի 18-ին Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում»:

Ըստ փոխքաղաքապետի՝ մարտի 1-ից արդեն քաղաքացիներն իրենք կկարողանան գնահատել երթուղի դուրս եկող MAN ավտոբուսները:

Կիսվել