Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Kia-ն ու BMW-ն, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Kia-ն ու BMW-ն, կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովտար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 27/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Սուրեն Ա-ի վարած Kia մակնիշի և 31-ամյա Ավետիս Ա-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սուրեն Ա-ն, նրա ուղևորներ՝ 30-ամյա Սարգիս Գ-ն և 28-ամյա Անուշ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, իսկ Սուրեն Ա-ն՝ «Էրեբունի» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ 

kia bmw

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել