ԱշխարհՄամուլ

Լոս Անջելեսի հայերը գործողությունների են անցնում

Լոս Անջելեսի հայերը գործողությունների են անցնում

Hraparak.am-ը գրում է․ Միավորված Սփյուռքն ուզում է ոգևորել և հույս տալ Հայաստանում և Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Armenian National Association-ի նախագահ Դոնալդ Վիլսոն Բուշը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի չորսին Լոս Անջելեսում ավտոերթ էր կայացել ՝ «Հանուն Արցախի, հանուն կյանքի» կարգախոսով: Ավտոերթը մեկնարկել էր Լոս Անջելեսի հայկական Սբ. Լևոն եկեղեցու մոտով, իսկ ավտոերթի ճանապարհն անցնում էր Բուրբանք, Գլենդել, Հոլիվուդ, Փոքր Հայաստան թաղամասերով:

Ավտոերթի ավարտին ցուցարարները շրջապատել էին Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի առանձնատունը:

Վիլսոն Բուշը «Հրապարակին» տեղեկացրեց, որ ավտոերթը կազմակերպել էր մի շարք կազմակերպությունների ջանքերով, սակայն Լոս Անջելեսի հետ բանակցող անձը ակցիայի մասնակիցների կողմից եղել է ինքը:

Մեր հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ աջակցություն ցուցաբերել են իրենց ավտոերթը կազմակերպելու համար, Դոնալդ Վիլսոն բուշը պատասխանեց.« Հայաստանի կառավարությունը չի օգնել կամ աջակցել այս ավտոերթը կազմակերպել:

Սակայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունել էր այս քայլը իր անձնական ֆեյսբուքյան էջում ակցիայի մասին դրական հրապարակում անելով՝ «Լոս Անջելեսի մի խումբ մտահոգ հայերի գործողությունների շնորհիվ Լոս Անջելեսը քայլեր է ձեռնարկում»»:

Կիսվել