Մամուլ

Լաչինի միջանցքը փակած «ցուցարարները» փոխել են իրենց պահանջները

Լաչինի միջանցքը փակած «ցուցարարները» փոխել են իրենց պահանջները

ԼՂ-ն Հայաստանին կապող ճանապարհը փակած այսպես կոչված ցուցարարները փոխել են իրենց պահանջները։ Ըստ այդմ, նրանք հիմա պահանջում են, որպեսզի 

• Ղարաբաղի ռեգիոնում գտնվող տարածքները, որտեղ ապրում են հայերը եւ որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմը, վերահսկվի ռուսական խաղաղապահների եւ ադրբեջանական պետական մարմինների հետ՝ համատեղ

• Ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում վերականգնվի ադրբեջանական բոլոր պետական մարմինների վերահսկողությունը, այդ թվում՝ ՆԳ նախարարության, Պետական սահմանային ծառայության եւ Պետական մաքսային ծառայության

• Հայաստանի հետ սահմանին, Լաչինի միջանցքում պետք է տեղակայված լինեն Ադրբեջանի Պետական սահմանապահ եւ Պետական մաքսային ծառայությունների առանձին հենակետեր։

Այս մասին տեղեկանում ենք minval.az-ի եւ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։

Կիսվել