Աշխարհ

Ռուսաստանը հրթիռակոծում է Ուկրաինայի արևելյան ճակատը, պատերազմի նպատակները, կարծես, փոխվում են

Ռուսաստանը հրթիռակոծում է Ուկրաինայի արևելյան ճակատը, պատերազմի նպատակները, կարծես, փոխվում են

Ուկրաինայի նախագահը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության ավարտը 2023 թվականին։ Հուլիսին էլ Զելենսկին ասել էր, որ Կիևն ի վիճակի է դադարեցնել հակամարտությունը մինչև 2022 թվականի ավարտը և ընդգծել, որ դա հնարավոր է համարում գործընկերներից հզոր սպառազինությունների մատակարարման դեպքում:

Առայժմ Ուկրաինայում մարտերը շարունակվում են, գրում է Reuters-ը: Ռուսական զորքերը գնդակոծում են Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի շրջանի ողջ առաջնագիծը, հայտարարել են ուկրաինացի պաշտոնյաները, ենթադրելով, որ Կրեմլը հետ է կանգնել իր հայտարարած նպատակից՝ ապահովել միայն իր պահանջած հողերի անվտանգությունը:

«Ամբողջ ճակատային գիծը գնդակոծվում է, ռուսական զորքերը փորձել են նաև առաջ շարժվել Լիմանի ուղղությամբ, որը նոյեմբերին ուկրաինական զորքերը հետ են վերցրել: Առավել կատաղի մարտեր են ընթանում Դոնեցկի Արևելյան Բախմուտ և Ավդեևկա քաղաքների շրջանում, որոնք սահմանակից են Լուգանսկի մարզին՝ Reuters-ին է հայտնել ականատեսը:

«Նրանք այժմ գտնվում են հարձակողական գործողություններ իրականացնելու շատ ակտիվ փուլում: Մենք ոչ մի տեղ առաջ չենք շարժվում, այլ պաշտպանվում ենք, նաև ոչնչացնում ենք հակառակորդի հետևակը և տեխնիկան»,- ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսի Արեստովիչը:

Կիսվել