9 օր անց ողջ են գտել անհետացած 12-ամյա տղային
9 օր անց ողջ են գտել անհետացած 12-ամյա տղային
Բուլղարիայում բարեհաջող ավարտվել են աուտիզմով 12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները, ով ինը օր առաջ կորել էր Բուլղարիայի Պեռնիկ քաղաքի մոտ գտնվող անտառապատ տարածքում։ Երեխային հայտնաբերել են նոյեմբերի 19-ին, հայտնում է բուլղարական bTV հեռուստաալիքը, փոխանցում է Իզվեստիա-ն:
Նշվում է, որ երեխային հայտնաբերել են լեռնափրկարար ծառայության փրկարարները՝ դժվարամատչելի հատվածներից մեկում։ Միաժամանակ հազարավոր կամավորներ են ներգրավվել տղայի որոնողական աշխատանքներին։ Դրանք իրականացվել են նաև ջրասուզակների, ալպինիստների և ուղղաթիռի ներգրավմամբ, նշում է հեռուստաալիքը։
Երկրի տեխնիկական կառավարության առողջապահության նախարար Ասեն Մեջիդիևի խոսքով՝ երեխայի մոտ հայտնաբերվել են ջրազրկման նշաններ, և այժմ նա գտնվում է հիվանդանոցում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Տղան անհետացել էր նոյեմբերի 11-ին՝ հոր հետ զբոսնելիս։ Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, հաղորդվել էր, որ Տրանսբայկալիայում անհետացած 12-ամյա տղան ողջ է հայտնաբերվել։ Երեխան տնից դուրս է եկել նոյեմբերի 11-ին. Երկու օր շարունակ ծնողներն ինքնուրույն փնտրել են նրան, իսկ երրորդ օրը դիմել են իրավապահ մարմիններին։