Մամուլ

«Հայաստանի հպարտ քաղաքացիներին շատ թանկ Ամանոր է սպասվում». Ոսկան Սարգսյան

«Հայաստանի հպարտ քաղաքացիներին շատ թանկ Ամանոր է սպասվում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշնան բերքի շրջանում անգամ մրգերի և բանջարեղենի գները չիջան։ Տավարի միսն էլ այնքան թանկացել, որ հարուստների կերակուր է դարձել, աղքատները գերադասում են փող ճարելու դեպքում թռչնաբուծարանների հավի միս ուտել։ Խոզի միսը հիմա էլ թանկ է, տարեմուտին ավելի է թանկանալու։

Ընդեղենի և ալկոհոլային խմիչքների գներն էլ բարձր են։ Մի խոսքով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետներին շատ թանկ Ամանոր է սպասվում։

Ճշմարիտն ասած՝ ամեն ազգ իր խելքից է տուժում, մեր ազգն էլ՝ իր անխելքությունից, իր կատարած քաղաքական չընտրությունից»։

Կիսվել նյութով