Մամուլ

«Կարինեն միակը չէր, ում այս երկրի վրա մեկ օր ավել պահելու համար այս կինը պատռեց իր սիրտը»

«Կարինեն միակը չէր, ում այս երկրի վրա մեկ օր ավել պահելու համար այս կինը պատռեց իր սիրտը»

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ մարդիկ են իրենցից հետո ժպիտ թողնում։

Երբ իրենց հիշելիս տաք ժպտում ես։ 

Ես տեսել եմ, թե իմ ընկերոջ՝ բանաստեղծ Կարինե Աշուղյանի կյանքը մեկ տարով, հետո մեկ ամսով, հետո մեկ օրով, հետո մեկ ժամով, հետո մեկ ակնթարթով երկարացնելու համար մարդու ուժերից վեր ինչեր արեց Ռիտա Սարգսյանը։

Ու ես տեսել եմ, ու ես գիտեմ, որ Կարինեն միակը չէր, ում այս երկրի վրա մեկ օր ավել պահելու համար այս կինը պատռեց իր սիրտը»։

Կիսվել նյութով