Մամուլ

Սիսիանում ծեծի են ենթարկել ՔՊ-ական քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին

Սիսիանում ծեծի են ենթարկել ՔՊ-ական քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Սիսիանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին, որը այս տարվա սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ՔՊ թեկնածուն էր ու չկարողացավ հաղթահարել քաղաքապետ դառնալու շեմը, ծեծի են ենթարկել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ծեծի է ենթարկել Սիսիանում քաղաքապետի ընտրություններին մասնակցած թեկնածուներից մեկը:

Պատճառը եղել է այն, որ ըստ քաղաքում տարածված լուրերի, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը համայնքի բնակիչներից մեկին ծեծի է ենթարկել, որը թեկնծուներից մեկի բարեկամն է եղել: Արդյունքում քաղաքապետի թեկնածուն Արմեն Հակոբջանյանին կանչել է պարզաբանման ու մի լավ «դաս տվել»:

Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբջանյանից, որը, ըստ մեզ հասած լուրերի, դեմքի շրջանում լուրջ վնասվածքներ ունի։

Հակոբջանյանը, սակայն,  համառորեն չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ էլ հաղորդագրոթյուններին: Հուսանք դեպքին ընթացք կտա իրավապահ համակարգը:

Կիսվել