Մանրամասներ՝ Գյումրիում մանկահասակ երեխայի մահվան դեպքից
Մանրամասներ՝ Գյումրիում մանկահասակ երեխայի մահվան դեպքից
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան ունեցել է ծանր առողջական խնդիրներ, կյանքի հետ անհամատեղելի համակցված հիվանդություններ։
Այս մասին MediaHub.am-ին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Երեխայի ծնողներն այս ընթացքում չեն հայտնվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Նշված օրը՝ ժամը 07։20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։