Մամուլ

Ողբերգական դեպք՝ Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում. հայտնաբերվել է 2-ամյա տղայի դի

Ողբերգական դեպք՝ Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում. հայտնաբերվել է 2-ամյա տղայի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել:

shtap ognutyun diak

Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել նյութով