Մամուլ

Ծեծկռտուք Արարատի մարզում գործող «Տիկ Տոկ Մյուզիք Հոլ» գիշերային ակումբում․ հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ծեծկռտուք Արարատի մարզում գործող «Տիկ Տոկ Մյուզիք Հոլ» գիշերային ակումբում․ հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ոստիկանության Մասիսի բաժնից ստացված նյութերի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ սեպտեմբերի 30-ին Հովտաշատ-Հայանիստ գյուղերի խաչմերուկին կից գնտվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» գիշերային ակուբի ներսում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո շարունակվել է դրսում, և ըստ տեղեկության՝ հնչել են կրակոցներ։

Մասիսի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Հայանիստ գյուղի վարչական տարածքում, Հայկ Բժշկյանց փողոցում գտնվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻՔ ՀՈԼ» ակումբում վիճաբանություն է առաջացել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Ս․-ի, Երևանի բնակիչներ 28-ամյա Վաչե Ս․-ի, 28-ամյա Հրաչյա Ս․-ի միջև։

tik tok myuziq hol

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նշված ակումբի դիմաց, որտեղ Հրաչյա և Վաչե Ս․-երը ծեծի են ենթարկել Արմեն Ս․-ին, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այդ ամենից հետո լրացուցիչ ստացված օպերատիվ տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը իրենց հետ վերցրած  ատրճանակից կրակոցներ են արձակել։

Դեպքի փաստով նշված ակումբի տնօրեն, Արավիրի մարզի բնակիչ 26-ամյա Պարույր Ե․-ն և նշված ակումբի մենեջեր Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Լուսինե Ա․-ն հրավիրվել են ոստիկանության Մասիսի բաժին։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Վաչե և Հրաչյա Ս․-երին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը երկվորյակ եղբայրներ են։

Կիսվել