ԱԻՆ աշխատակիցը փոխանակվել է ադրբեջանցի գերիով․ մանրամասներ
ԱԻՆ աշխատակիցը փոխանակվել է ադրբեջանցի գերիով․ մանրամասներ
Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։
Ըստ մեր աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։
Ադրբեջանական կողմին է հանձնվել Ներքին Հանդում այսօր գերի ընկած ադրբեջանցին։
Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքապետ Մանվել Փարամազյանը։