ՄամուլՏեսանյութ

Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ․ ՔԿ

Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ․ ՔԿ

Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

«Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,-ասաց Թադևոսյանը:

Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել:

vedi turqer mij

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութ, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ,  իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում ընդհարում է եղել հայերի ու թուրքերի միջև։

Տեսանյութը ստորև

Կիսվել