Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում. BMW-ում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի
Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում. BMW-ում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 30-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20–րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «ինքնաթիռի թևեր» կոչվող հատվածում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վար են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մաթևոսյանը, ոստիկանության Վաղաշապատի պետ Արթուր Բդոյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:
Ոստիկանները Երևան-Արմավիր ավտոճանապարհի նշված կիլոմետրի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի առջևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենաին վնասվածքով:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև «ՏՈԶ 63» տեսակի ողորկափող հրացան:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը, ով ըստ նախնական տեղեկությունների՝ նշված հրազենով կրակել է իր վրա և ինքնասպան եղել, Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Յուրա Զ.-ն էր: Քննչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Դոլինյանը: