Գազաբալոնների հետ կապված ճանապարհ են փակել․ եկել է Փաշինյանը (Տեսանյութ)
Գազաբալոնների հետ կապված ճանապարհ են փակել․ եկել է Փաշինյանը (Տեսանյութ)
Այսօրվանից ուժի մեջ է մտել նոր կարգավորումը, ըստ որի գազով լիցքավորվող մեքենաները կարող են լիցքավորվել, եթե նրանց գազաբալոններն անցնեն համապատասխան ստուգում և ստանան վկայագիր: Սա մեծ դժգոհություն է հարուցել հատկապես մարզերում, որտեղ գյուղացիների բեռնատարները, ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում:
Բեռնատար ունեցող գյուղացիները փակել են Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը։ Գազալցակայաններում հրաժարվել են լիցքավորել իրենց բեռնատարները՝ պնդելով, թե վարորդները գազաբալոնների ստուգված լինելու մասին վկայագիր չունեն։
Վարչապետ Փաշինյանը, որը անցնելուց է եղել փակված ճանապարհով, զանգել է տարածքային կառավարման նախարար Սանոսյանին ու ասել, որ հարցին լուծում տան, մինչև գյուղացիները լուծեն իրենց խնդիրները գազաբալոնների հետ կապված։
Տեսանյութը ստորև