ՄամուլՏեսանյութ

«Եկավ կրակեց, բոլորին սպանեց, գնաց»․ ինչ իրավիճակ է Շամիրամում կրակոցներից հինգ տարի անց (Տեսանյութ)

«Եկավ կրակեց, բոլորին սպանեց, գնաց»․ ինչ իրավիճակ է Շամիրամում կրակոցներից հինգ տարի անց (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Հինգ տարի է՝ այս դեպքը կատարվել է, մենք պահանջում ենք արդարադատություն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շամիրամ գյուղում կատարված սպանդի ընթացքում վիրավորված քաղաքացին։

«Ես դեպքին ականատես եմ եղել: Դեպքը տեղի է ունեցել այս սրահում: 300 հոգի մարդ է նստած եղել այստեղ: Մտել է ու զենքով կրակել բոլորին: Առանց պատճառի կրակում էր, այդ մարդը կարող էր 100 հոգու էլ սպանել: Կրակողը հեռու բարեկամ էր:

shamiram spanutyun

Իմ թոքն է վիրավորվել։ Սպանվածներից Աբասը քեռիիս տղան է, իսկ Զորիկը հորեղբայրս: Մռազ Օզմալյանը հարազատ հորեղբայրս է: Իրենք մեր բարեկամների հետ փողային հարցեր են ունեցել: Տոկոսով փող են միմյանց տվել, ամբողջ խոսակցությունը իրենց մեջ է եղել:

Ոչինչից տեղյակ չենք եղել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ սպանվածների հարազատների պահանջը մեկն է՝ արդարադատություն։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով