Կայծակը հարվածել է մարդկանց․ նրանցից մեկի վիճակը ծանր է
Կայծակը հարվածել է մարդկանց․ նրանցից մեկի վիճակը ծանր է
Մերձմոսկվայում կայծակը հարվածել է մարդկանց: Մեկ մարդ ծանր վիճակում է, մյուս երկուսը ՝ միջին ծանրության, ՏԱՍՍ-ին հայտնել են մերձմոսկովյան առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում: Նրանք գտնվում են հիվանդանոցում:
Ուժեղ տեղատարափ անձրև է տեղացել մայրաքաղաքի տարածաշրջանում երեկոյան։ Մոսկվայում 1 մարդ տեղում մահացել է, նրա վրա ծառ է ընկել։
10 տուժածներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրի մամուլի ծառայությունում մայրաքաղաքի բնակիչներին կոչ էին արել դուրս չգալ փողոց՝ ինտենսիվ տեղատարափ անձրեւների պատճառով: