Աշխարհ

Մոսկվայում վատ եղանակի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ տուժել

Մոսկվայում վատ եղանակի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ տուժել

Մոսկվայում վատ եղանակի եւ դրա հետեւանքների պատճառով մեկ մարդ զոհվել է, եւս 10-ը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր Telegram-ում։

«Արդեն որերորդ օրն է Մոսկվայում ամպրոպ եւ քամու փոթորիկների պոռթկումներ են տեղի ունենում։ Այսօր իրավիճակն առավել բարդ է։ Քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 25 մետրի: Հիվանդանոցներ են տեղափոխվել արդեն 10 մարդ՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Մեկ մարդ զոհվել է», – հայտնել է քաղաքապետը։

moskva

Նա նշել է, որ քաղաքային ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները փոթորկի հետեւանքները վերացնելու համար:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրի մամուլի ծառայությունում մայրաքաղաքի բնակիչներին կոչ էին արել դուրս չգալ փողոց՝ ինտենսիվ տեղատարափ անձրեւների պատճառով:

Կիսվել էջում