Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կինն ու անաչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կինն ու անաչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

vaz 21 avtovtar

Տեղում քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող ու դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան, որը տրակտորով դարձի բերվեց և փրկարարների օգնությամբ հանվեց երթևեկելի գոտի, տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

argelapatnesh

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կամրջի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բացակայում են երկաթբետոնե արգելապատնեշները ու եթե պատկան մարմինները բարեհաճեին այդ հատվածում տեղադրել պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ, ապա ավտոմեքենան կբախվեր դրանց ու չէր հայտնվի ջրատարում, մինչդեռ ողբերգական այս ավտովթարի մեջ մեղքի իրենց բաժինն ունեն պատկան մարմինները ու գոնե այս վթարից հետո դուրս գան կաբինետների իրենց տաքուկ բազկաթոռներից և հրատապ կարգով լուծեն արգելապատնեշների հարցը:

Կիսվել