ԺամանցՕգտակար

Ի՞նչ հնարքներով էին տղամարդկանց գայթակղում մեր տատիկները. անգին խորհուրդներ 19-րդ դարից

Ի՞նչ հնարքներով էին տղամարդկանց գայթակղում մեր տատիկները. անգին խորհուրդներ 19-րդ դարից

The Daily Mail բրիտանական հայտնի ամսագրի համարներից մեկում հրապարակվել էին խորհուրդներ այն մասին, թե ինչպես կանայք իրենց դրսևորեն տղամարդկանց ներկայությամբ, որպեսզի դուր գան նրանց:

Հետաքրքիրն այն է, որ հրապարակման տարեթվից, մոտավորապես, 100 տարի է անցել, սակայն խորհուրդները արդիական են մինչև այսօր:

Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում խորհուրդներից մի քանիսը.

Մի՛ պատրաստվեք տղամարդու ներկայությամբ և միշտ պատրաստ եղեք նշանակված ժամին:

Մի՛ փորձեք սենտիմենտալ թվալ և խղճահարություն մի՛ հարուցեք. տղամարդիկ տանել չեն կարողանում արցունքներ և հատկապես այն, որ դրանք ի ցույց են դրվում հասարակական վայրերում:

Մի՛ փորձեք գրավել այլ տղամարդկանց ուշադրությունը, անգամ եթե մի փոքր չարաշահել եք ալկոհոլը, քանի որ առաջին հանդիպումը կարող է վերջինը դառնալ:

Երբեք փռված դիրքով մի նստեք տղամարդու ներկայությամբ ու ցույց մի տվեք, որ ձանձրանում եք: Նստեք այնպես, ասես ամեն վայրկյան պատրաստ եք վեր կենալ և կարողացեք լսել տղամարդուն՝ առանց նրան ընդհատելու:

Ավտոմեքենայի հայելին նախատեսված է ընթացքին հետևելու և ոչ թե ձեր շպարը կարգի բերելու համար:

Ցուցադրական դրսևորումներից զերծ մնացեք և մի՛ վիրավորեք տղամարդուն ուրիշների ներկայությամբ:

Մի՛ խոսեք տղամարդու հետ ձեր հագուստի մասին: Նորաձևությունը հեռու է նրա հետաքրքրությունների ոլորտից:

Մի՛ սիրաշահեք մատուցողին պատվեր կատարելու ժամանակ, տղամարդը արժանի է, որ ձեր ուշադությանը միայն նա արժանանա:

Մի՛ օգտագործեք ալկոհոլ, որպեսզի «խելացի» խոսքերից զերծ մնաք:

Կիսվել