Մամուլ

Հայկական կողմից զոհվել է երկու պայմանագրային զինծառայող

Հայկական կողմից զոհվել է երկու պայմանագրային զինծառայող

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:

qaraglux bardzunq

Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

Նշենք, որ այս պահին Քարագլուխ բարձունքի համար թեժ մարտեր են ընթանում։

Կիսվել