Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից
Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 3-ի իր նիստում որոշեց Մելիքսեթ Պողոսյանին ազատվել Սյունիքի մարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Սյունիքի մարզպետ է նշանակվելու վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այդ հարցը եւս ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: