Մամուլ

«Վտանգը մեծ է». Ռոբերտ Քոչարյան

«Վտանգը մեծ է». Ռոբերտ Քոչարյան

«Վտանգը մեծ է մի շարք ապրանքնատեսակների համար: Առաջին մի քանի տարվա ընթացքում մեր տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու:

Ես չեմ լսել որևէ գնահատական, թե ինչ հետևանքներ է ունենալու սահմանի բացումն ու ինչպես ենք պաշտպանելու մեր շուկան: Դեմ չեմ, պետք է բացել սահմանը, բայց պետք է մեր գյուղացուն պաշտպանել»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառանալով 1999 թվականին Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթղթին, որով, ըստ իշխանութան, ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

robert qocharyan

«Ստամբուլյան փաստաթուղթը որեւէ մեկը կարդացե՞լ է, թե՝ ոչ։ Իսկապես, սա թեմա է, որը Հայաստանում քննարկվում է ավելի քան երկու ամիս։ Մի մարդ, որը դեռ մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն, եւ ոչ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստում է, թե՝ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշտմարտությունն է ասել։

Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթղթի ստորագրումը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Մարդկանց, որոնք հետաքրքվում են Արցախի հարցի կարգավորմամբ, ես կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Կիսվել