Աշխարհ

Ռուսաստանը 7000 զինծառայող է ուղարկել Ուկրաինայի հետ սահման

Ռուսաստանը 7000 զինծառայող է ուղարկել Ուկրաինայի հետ սահման

Ռուսաստանը ևս 7000 զինծառայող է ուղարկել Ուկրաինայի հետ սահման, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրները։

Այսօր ամերիկյան Politico թերթը հոդված էր հրապարակել, որում, հղում կատարելով վերլուծաբանների կարծիքներին, նշել էր, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա՝ փետրվարի 20-ից հետո:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղևորվել է Դոնբասի՝ ռազմական գործողությունների գոտի, այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից, գրում է МК-ն:

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը պնդում է, որ ուկրաինացի զինվորականները գնդակոծել են Դոնեցկի արվարձանները, Ուկրաինայի զինված ուժերն էլ նշում են, որ հրթիռակոծվել է Ստանիցա Լուգանսկայան. արկերից մեկն ընկել է մանկապարտեզի վրա, խաղաղ բնակիչներ են վիրավորվել:

mankapartez ukraina
Կիսվել նյութով