Մարտի 15-ից կարգելվի ծխելը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա
Մարտի 15-ից կարգելվի ծխելը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա
2022 թվականի մարտի 15-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ խոսքը նաև բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) սննդի օվյեկտների մասին է: