Մամուլ

Հայաստանում էլեկտրաէներգիան այսօրվանից թանկացավ միջինը 4.7 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիան այսօրվանից թանկացավ միջինը 4.7 դրամով

Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինեն միջինում 4.7 դրամ ավելի շատ վճարել։ Ուժի մեջ է մտնում Հանրային ծառայություննեը կարգավորող (ՀԾԿՀ) հանձանժողովի դեռ տարեվեջին ընդունած թանկացման որոշումը։

Արդեն նախկին ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտաէներգիայի չափից, ավելանում են 1.5-ից 5.5 դրամով։

Այսպիսով` 0.38 կՎ և ցածր լարման 400 կՎտժ-ից ավելի սպառում ունեցողների համար ցերեկային ժամերին սահմանվում է 53.48 դրան/կՎտժ գինը` ներառյալ ԱԱՀ-ն։ Գիշերային սակագին է սահմանվել 43.48 դրամը։

hosanq

Այսպես՝ ամսական մինչև 200 կիլովատ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1.5 դրամով, 201-ից 400 կիլովատ ծախսողների համար՝ 3.5, ավելի շատ օգտագործողների, այսինքն, հիմնականում բիզնեսի համար՝ 5.5 դրամով։ Հոսանքը չի թանկանում անապահով խավերի համար։

Նշենք, որ հունվարի 1-ից թանկացել է նաեւ ջուրը, իսկ գազը ամենայն հավանականությամբ կթանկանա ապրիլի 1-ից: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է կապույտ վառելիքը հայ սպառողների համար թանակցնել միջինը 6 տոկոսով։

Կիսվել