Վիճաբանություն-ծեծռկտուք՝ Գյումրիում գործող «Վալե» ռեստորանային համալիրում. կան բերման ենթարկվածներ
Վիճաբանություն-ծեծռկտուք՝ Գյումրիում գործող «Վալե» ռեստորանային համալիրում. կան բերման ենթարկվածներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին Գյումրիում տեղի ունեցած խուլիգանություն-ծեծկռտուքի փաստով։
Ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 23։30-ի սահմաններում Վ. Սարգսյան փողոցում գործող «Վալե» ռեստորանային համալիրում և համալիրից դուրս մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ոստիկանները պարեզլ են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նախ՝ առաջին հարկի նախասրահում, այնուհետև՝ մուտքի դիմաց և այն տևել է 15-20 րոպե։
Վիճաբանությանը մասնակցել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Հարություն Վ-ն, 33-ամյա Արա Ս-ն, 32-ամյա Առաքել Մ-ն և 41-ամյա Արտակ Մ-ն։
Վերջիններս միմյանց հասցեներին տվել են հայհոյանքներ, այնուհետև հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ դեմքերի շրջանում ստացել են վնասվածքներ։ Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և պարզվել է բոլորի սթափության աստիճանը։