Դանակահարություն՝ Երևանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում. բժիշկները պայքարում են 24-ամյա երիտասարդի կյանքի համար
Դանակահարություն՝ Երևանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում. բժիշկները պայքարում են 24-ամյա երիտասարդի կյանքի համար
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ անութային շրջանի և գոտկատեղի կտրած-ծակած վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ռոլանդ Ի-ն է։ Մինչ բժիշկնեչը պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ Մոսկովյան փողոցի 8 հասցեում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել Ռոլանդ Ի-ի և դեռևս չճշտված անհայտ անձի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալի անձը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։