Մամուլ

Վարդենիսում շունը հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը

Վարդենիսում շունը հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բոշյանի գլխավորությամբ։

shun

Ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։

Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 63-ամյա Գայանե Եղոյանն էր։ Տեղում Ռ. Սահակյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իր շունը խեղդել է Գ. Եղոյանին, ով աշխատում էր անասնագոմում։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, շանն էլ մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։

Կիսվել