Տավուշի մարզում ականի պայթյունից 30-ամյա տղամարդը վիրավորում է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ
Տավուշի մարզում ականի պայթյունից 30-ամյա տղամարդը վիրավորում է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ
Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չինարի գյուղի «Չափաղրի» հանդամասում, ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է տուժել, ում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության փրկարարներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել զինվորական հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորում ստացած քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ, 30-ամյա Նվեր Մակարյանն է: